26 սեպտեմբերի 2024 - 12:48 AMT
Բաքվում կրկին վայնասուն է ՄԱԿ–ում Մակրոնի հայամետ և «ապակառուցողական ելույթից»

Բաքվում դժգոհ են ՄԱԿ–ի ամբիոնից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «ապակառուցողական ելույթից», որով վերջինս աջակցություն է հայտնել ՀՀ–ին և կոչ է արել միջազգային հանրությանը սատարել Հայաստանին։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն ասել է, թե դա Ֆրանսիայի «կողմնակալ վերաբերմունքի» ևս մեկ դրսևորում է, գրում է APA-ն։

«Անընդունել է, որ Հայաստանին լանորեն զինող ու ռևանշիզմի պատրաստող Ֆրանսիան ադրբեջանական կողմին է մեղադրում ճնշումների համար․․․Մենք պահանջում ենք Ֆրանսիայի ապակառուցողական գործունեության դադարեցում մեր տարածաշրջանում», - ասել է Հաջիզադեն:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ ի դեմս Ադրբեջանի ճնշումների և տարածքային խնդիրրների։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը աջակցել Հայաստանին՝ «ապահովելու խաղաղ բանակցությունների հաջողությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանումը»։