26 սեպտեմբերի 2024 - 17:48 AMT
Թատրոնի և կինոյի ինստիտուտի 1–ին հարկից տարածք կտրամադրվի Ֆրանսիական ինստիտուտին

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին ամրացված Ամիրյան 26 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի 1-ին հարկից տարածք կտրամադրվի Ֆրանսիական ինստիտուտին։ Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում։

Որոշվել է 546.8 քմ ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել և 10 տարով անհատույց օգտագործման տրամադրել Ֆրանսիական ինստիտուտին։

Ըստ հիմնավորման՝ Ֆրանսիական ինստիտուտի ուսանողների թիվն արագորեն աճում է, և ներկայիս շենքային պայմանները թույլ չեն տալիս բավարար պայմաններում ընդունել վերջիններիս։