30 սեպտեմբերի 2024 - 18:25 AMT
Idram Junior-ը և Koreez-ն ամփոփել են Junius ֆինանսական կրթության մրցույթի արդյունքները

Սեպտեմբերի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է դպրոցականների համար նախատեսված Koreez ամենամյա կրթական Օսկար շոու-մրցանակաբաշխությունը։

Առաջին անգամ այս տարի Իդրամ ընկերության հետ միասին անցկացվել է ֆինանսական կրթության Junius մրցույթը։

Junius-ը ստեղծվել է դպրոցականների շարքում ֆինանսական աշխարհի վերաբերյալ գիտելիքները բարելավելու և հետագայում ֆինանսապես գրագետ հասարակություն ունենալու նպատակով։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ հենց այդ նպատակով ստեղծվել է ոչ միայն մրցույթը, այլ նաև Junius խաղը անմիջապես Idram Junior հավելվածում։

«Մենք վստահ ենք, որ խաղի միջոցով երեխաները մեծ սիրով կսովորեն ֆինանսներ։ Ուրախ ենք, որ խաղն իսկապես հետարքրքեց երեխաներին և նրանք Իդրամ Ջունիոր հավելվածի միջոցով պատրաստվեցին նաև Կորիզ Ջունիուս մրցույթին և այսօր ունենք մրցանակակիրներ ու նոր գիտելիքներով զինված երեխաներ», - ասել է Արսեն Քդենյանը։

Այս տարվա սեպտեմբերին երկու փուլով անցկացված «Junius» ֆինանսական առցանց մրցույթին մասնակցել են մեր երկրի բոլոր դպրոցների 3-8-րդ դասարանի աշակերտները։

Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 6 մասնակիցները Իդրամի կողմից ստացել են iPhone 15 հեռախոսներ։ 2-րդ և 3-րդ հորիզոնական զբաղեցրած 12 աշակերտ ընտանիքի հետ Yerevan Park-ում մեկ ամբողջ օր անցկացնելու հնարավորություն է ստացել։ Յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն տասնյակների մյուս մասնակիցներին Իդրամ ընկերությունը պարգևատրել է խրախուսական ու խորհրդանշական նվերներով։

Junius խաղը հասանելի է Idram Junior հավելվածում, որը ներբեռնելով երեխաները կստանան ֆինանսապես կրթվելու, իրենց միջոցները կառավարելու և անկանխիկ վճարումներ կատարելու հնարավորություն, և այդ ամենը ծնողների անմիջական վերահսկողության ներքո։

Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։