Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը խոսել է Իրանի միջազգային սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին, պատրաստակամություն հայտնել Մոսկվայի հետ գործակցել «Զանգեզուրի միջանցքի» հարցում։
Նա հավելել է, որ սահմանի ցանկացած փոփոխություն կհանգեցնի անկայունության, հայտնում է «Ազատությունը»։
«Մենք ընդգծում ենք տարածաշրջանային բոլոր ոլորտներում գործակցությունը մեր բարեկամ Ռուսաստանի Դաշնության հետ ամրապնդելու անհրաժեշտությունը՝ նույնիսկ այնպիսի վիճելի թեմաների շուրջ, ինչպիսիք են, օրինակ, Պարսից ծոցում գտնվող իրանական կղզիները, Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը: Մենք ընդգծում ենք, որ սահմանի ցանկացած փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճանապարհ կհարթի ոչ տարածաշրջանային տերությունների կողմից չարաշահումների համար», - ըստ ռուսաստանյան և իրանական լրատվամիջոցների՝ ասել է Արեֆը։
Ռուսաստանի վարչապետը Իրանում էր սեպտեմբերի 30–ին։ Հոկտեմբերի 1–ին Միշուստինը աշխատանքային այցով ժամանել է Հայաստանում, որտեղ մասնակցում է ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումն։