ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով Ադրբեջանի գլխավոր դատախազի մեղադրանքները, թե իբր Երևանը հրաժարվում է Բաքվին տեղեկություններ հաղորդել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհված 4 հազար ադրբեջանցիների, նրանց զանգվածային գերեզմանների մասին, ասել է, որ Ադրբեջանն ինքը պետք է ՀՀ-ին տեղեկություններ տա զոհերի և անհետ կորածների մասին։
«Ադրբեջանը որևէ բանի մասին խոսելիս՝ ինֆորմացիայի տրամադրման, անհետ կորածների վերաբերյալ և բոլոր այն թեզերը, որ բարձրաձայնում է, մշտապես պետք է հիշի, որ հայելային վերաբերելի է նաև իրենց»,- նշել է ԱԺ խոսնակը, հայտնում է Sputnik Արմենիան։
Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու տվյալներով՝ Արցախյան առաջին պատերազմից սկսած մինչ օրս հայկական կողմից անհետ կորած է համարվում մոտ 1000 մարդ. 700-ը` առաջին պատերազմից հետո, 300–ը 2020–2023 թթ–ի ընթացքում։