3 հոկտեմբերի 2024 - 10:59 AMT
Ամերիաբանկի հատուկ առաջարկը` Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ

Ամերիաբանկը Mastercard վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է նոր արշավ: Մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, պատվիրելով նոր Mastercard Ամերիաբանկից և կատարելով վճարումներ միջազգային օնլայն հարթակներում, հաճախորդները կստանան 1% հետվճար` առավելագույնն ամսական 10,000 դրամ։ Օրինակ, hաճախորդները կարող են գնումներ կատարել Sephora.com, Shein.com, Taobao.com, Ikea.com, Amazon.com, Ipsy.com, Iherb.com, Pinduoduo.com և այլ միջազգային հարթակներից, կամ ձեռք բերել ինքնաթիռի տոմսեր, ամրագրել հյուրանոց, վճարել բաժանորդագրությունների համար ու շատ ավելին:

Պատվիրելով նոր Mastercard Ամերիաբանկից և ակտիվացնելով այն` հաճախորդները նաև կմասնակցեն 48 հատ iPhone 16-երի խաղարկությանը․ արշավի շրջանակում մինչև տարեվերջ յուրաքանչյուր ամիս` հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին, խաղարկվելու է 16-ական iPhone 16:

2023-ին Ամերիաբանկի Mastercard քարտերով իրականացված գործարքների ընդհանուր ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 25.1%-ով: Իսկ Ամերիաբանկի Mastercard քարտապանների թվի աճը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 35.8%:

Այս տարվա առաջին 8 ամսվա տվյալներով միջազգային օնլայն հարթակներից գնումներ է կատարել Ամերիաբանկի Mastercard քարտապանների 43%-ը:

Ամերիաբանկի Mastercard հնարավոր է պատվիրել ինչպես օնլայն՝ հաշված րոպեների ընթացքում, այնպես էլ Ամերիաբանկի մասնաճյուղում։ Մանրամասները` կայքում:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: