ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այց կկատարի Չեխիա և Գերմանիա:
Հոկտեմբերի 14-ին Գրիգորյանը Պրահայում կմասնակցի «Ֆորում 2000» կոնֆերանսին: Կոնֆերանսը կրում է «Ժողովրդավարության վճռականության և կայունության ապացուցում» խորագիրը: Գրիգորյանը կունենա նաև աշխատանքային հանդիպումներ:
ԱԽ քարտուղարը նաև կմեկնի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին, որտեղ ևս նախատեսված են աշխատանքային հանդիպումներ: