Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև զբոսայգում տեղադրվել է Քըրք Քըրքորյանի հուշակոթողը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նաև վերականգնվել են Հայ բարերարների կերպարը խորհրդանշող քանդակը և Միքայել Արամյանցի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Ալեքսանդր Մանթաշյանի, Պողոս Նուբարի և Հովհաննես Լազարյանի հուշակոթողները։
«Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել հուշակոթողի հեղինակ, անվանի ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանի ընտանիքի անդամներին՝ տիկին Հասմիկին և Գոռին, նշված աշխատանքներն իրականացնելու ընթացքում իրենց աջակցության համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։