19 հոկտեմբերի 2024 - 11:16 AMT
Կոպիրկին․ Պուտինն ու Փաշինյանը շփման հնարավորություն կունենան ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովում

ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավորություն կունենան շփվելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում:

Նրա խոսքով, այն, որ Փաշինյանն ընդունել է Կազանում կայանալիք գագաթնաժողովի շրջանակում «ԲՐԻԿՍ+» ձևաչափի միջոցառումներին մասնակցելու Պուտինի անձնական հրավերը, ինքնին վկայում է Ռուսաստանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով սերտ շփումների մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Կարծում եմ, որ մեր ղեկավարները շփվելու հնարավորություն կունենա, բայց ինչ ձևաչափով և ինչ օրակարգով, արդեն կախված կլինի այդ միջազգային համաժողովի ձևաչափից, որը շատ հագեցած կլինի»,–ասել է Կոպիրկինը։

ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովն անցկացվելու է Կազանում հոկտեմբերի 22-24-ը։