18 մայիսի 2009 - 15:48 AMT
Հանրային խորհուրդը ի վերջո կողմնորոշվեց կրոնի, սփյուռքի եւ արտաքին ինտեգրման հարցերով գլխավոր հանձնաժողովի ղեկավարի հարցում
Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը նշել է Հանրային խորհրդի գործունեության կարեւորությունը եւ հուսով է, որ արդյունք ստանալ արդեն նոյեմբերին:

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես լուծվեց կրոնի, սփյուռքի եւ արտաքին ինտեգրման հարցերով գլխավոր հանձնաժողովի ղեկավարի ընտրության հարցը, Հարությունյանը պատասխանել է, որ կանոնադրության համաձայն նոր ընտրություններ էին կազմակերպվել: «Ընտրությունների արդյունքում 9 առաջադրված թեկնածուներից 4 հայտարարեցին ինքնաբացարկման մասին: Ընտրությունների արդյունքում հանձնաժողովի ղեկավար ընտրվեց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը»,- հայտնել է նա:

Այն հարցին, թե արդյոք ապագայում հնարավոր է հանձնաժողովի բաժանումը երկու մասի` «Կրոնի եւ սփյուռքի» ու «Արտաքին ինտեգրման», Հարությունյանը նշել է, որ դա միանգամայն իրական է եւ կվկայի այն մասին, որ հանձնաժողովի անդամներն անհանգստացած են այդ հարցերով եւ ցանկանում են աշխատել: «Եթե ապագայում հանձնաժողովի անդամները որոշեն կիսել հանձնաժողովի գործունեության ոլորտները կամ էլ ավելացնել նորերը, ապա դա միանգամայն իրական է եւ կողջունվի»,- ընդգծել է նա:

Ապրիլի 22-ին կայացավ Հանրային Խորհրդի կրոնի, սփյուռքի եւ արտաքին ինտեգրման հարցերով գլխավոր հանձնաժողովի նիստը: Նիստին հանձնաժողովի գրանցված 192 անդամներից ներկա էին 156-ը: Օրակարգում մեկ հարց էր` հանձնաժողովի նախագահի ընտրությունները, որն ըստ կանոնադրության ինքնաբերաբար դառնում է Հանրային խորհրդի 12 անդամներից մեկը:

Ձայների հաշվարկից հետո առաջին տեղում էր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի դոցենտ Գագիկ Մանասյանը 71 ձայնով, երկրորդ տեղում` Ռուբեն Սաֆրաստյանը 39 ձայնով եւ երրորդ տեղում` Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

Ձայների հաշվարկման ընթացքում պարզվեց, որ որոշիչ 71-րդ քվեաթերթիկն անվավեր էր, ինչի արդյունքում Գագիկ Մանասյանի եւ Ռուբեն Սաֆարյանի կողմնակիցների միջեւ վեճ ծագեց: Միջադեպից հետո Գագիկ Մանասյանը հաղորդեց, որ պատրաստվում է դատարան դիմել, սակայն մայիսի 2-ին հանձնաժողովի համակարգող Կարեն Բեկարյանը հաղորդեց, որ Հանրային խորհուրդը դատարանից նամակ չի ստացել: