18 մայիսի 2009 - 18:08 AMT
Օդեսայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին կլոր սեղան
Մայիսի 17-ին Օդեսայի Հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել կլոր սեղան «Հարյուր տարվա ժխտում. Հայոց ցեղասպանության եւ պոնտական հույների» թեմայով: Կլոր սեղանին մասնակցում էին դիվանագիտական ոլորտի, մարզային իշխանությունների, Օդեսայի քաղաքապետարանի, հայկական եւ հունական համայնքների ներկայացուցիչներ, ընթերցվել են գիտության ներկայացուցիչների զեկույցներ: Հայկական մշակութային կենտրոնի կողմից կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության մասին ցուցադրություն, ինչպես նաեւ կազմակերպվել էր Օդեսայի Ճարտարագիտական թանգարանի ցուցահանդեսը, որի շրջանակներում հասարակայնությանը ներկայացվեցին Կիլիկիայի հայկական թագավորության միջնադարյան արծաթե ու բրոնզե դրամներ եւ հունական պոնտական դրամներ: Նախաձեռնող խումբը կլոր սեղանի արդյունքներով դիմել է Ուկրաինայի նախագահին` Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու խնդրանքով: