Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը Կազանում կմասնակցի ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովին:
ԲՐԻԿՍ գագաթնաժողովի մասնակիցները հավաքվել են Կազանում։ Հոկտեմբերի 23–ին ԱԺ ում Փաշինյանը հայտարարել էր, որ հրավեր է ստացել անձամբ ՌԴ նախագահից և ընդունել է այն: Նա հավելել է, որ այնտեղ գտնվելը կարևոր է ՀՀ-ի համար: