ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է անդրադարձել է Անկարայում տեղի ունեցած զինված հարձակմանը՝ նշելով, որ անմեղ մարդկանց վնասելն արդարացում չունի։ Այդ մասին ասվում է գերատեսչության X-ի գրառման մեջ։
«Ինչպես ցույց տվեց Անկարայում տեղի ունեցած հարձակումը, ահաբեկչությունն ու անմեղ մարդկանց վնասելն արդարացում չունեն։ Հայաստանը, ինչպես բազմիցս է հայտարարվել, դեմ է ահաբեկչության բոլոր դրսևորումներին և բռնության նման գործողություններին»,–ասվում է գրառման մեջ։
Հոկտեմբերի 23–ին Անկարայի ավիացիոն արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերության վրա զինված հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել, մեկ տասնյակից ավելի վիրավորներ կան։ Թուրքիայում այն ահաբեկչություն են որակել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Կազանում մասնակցում էր ԲՐԻԿՍ գագաթնաժողովին, ընդհատել է այցը և վերադարձել Անկարա։