24 հոկտեմբերի 2024 - 17:36 AMT
Փաշինյանն ու Ալիևը հանձնարարել են ԱԳ նախարարներին վերջնականացնել խաղաղության պայմանագիրը

Կազանում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի է ունեցել BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հայտնում է կառավարությունը։

ԱԳ նախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովի լիագումար նիստում, կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: