24 հոկտեմբերի 2024 - 19:21 AMT
Bild․ Հնդկաստանն արգելափակել է Թուրքիայի անդամակցումը ԲՐԻԿՍ–ին

Հնդկաստանն արգելափակել է Թուրքիայի անդամակցումը ԲՐԻԿՍ–ին։ Այդ մասին գրել է գերմանական Bild–ն իր աղբյուրի վրա հղումով։

Տնտեսական միության 16–րդ գագաթնաժողովից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր է միանալ միավորմանը և անդամակցության հայտ է ներկայացրել։

Որպես պատճառ նշվում է Թուրքիայի սերտ համագործակցությունը Պակիստանի հետ։

Կազանում ընթանում է ԲՐԻԿՍ–ի 16–րդ գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Էրդողանը։

Photo. Ria Novosti