25 հոկտեմբերի 2024 - 10:40 AMT
ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ստեփանակերտում մահացած հայ կնոջ ընտանիքի հետ

ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի ընտանիքի հետ: Այդ մասին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Պատկան մարմինները մեզ հայտնել են Լեռնային Ղարաբաղում մնացած հայուհու մահվան մասին։ Մենք կապի մեջ ենք նրա ընտանիքի հետ։ ԿԽՄԿ-ն՝ որպես մարդասիրական կազմակերպություն, պատրաստ է աջակցել հետագա ցանկացած քայլի, որը կպահանջի ընտանիքը, և որը կհամաձայնեցվի իշխանությունների հետ», - ասել է Ամատունին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում մահացել է Վերա Աղասյանը: 70-ամյա կնոջ մահվան պատճառ է ճանաչվել սիրտ-թոքային սուր անբավարարությունը, որը զարգացել է թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով: