Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայում և Մոնակոյում Հայաստանի դեսպանի պաշտոնից և նշանակվել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագաիր է ստորագրել՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը:
Արման Խաչատրյանը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնից և նշանակվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակելու մասին:
ՀՀ նախագահի հրամանագրերով նոր դեսպաններ են նշանակվել նաև Ավստրիայում, ԵԽ-ում, ՄԱԿ Ժնևի և Վիեննայի գրասենյակներում։
Արմեն Պապիկյանը հետ է կանչվել Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանի, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավարի, Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոններից և նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ:
Անդրանիկ Հովհաննիսյանն ազատվել է Շվեյցարիայում և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ու այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից և դեսպան է նշանակվել Ավստրիայում։
ՀՀ նախագահը նաև հոկտեմբերի 24–ին էր հետ կանչել և նշանակել մի շարք դեսպանների։