18 մայիսի 2009 - 19:45 AMT
Գյուլն անընդունելի է անվանել Մերկելի եւ Սարկոզիի հայտարարությունները
Որոշ եվրոպական երկրների ջանքերը` ուղղված Թուրքիայի մուտքը ԵՄ կանխարգելելուն, անընդունելի են, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նրա խոսքով, Եվրամիություն մտնելու վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու մասին որոշումը միաձայն է ընդունվել, եւ այդ հարցի ցանկացած քննարկումները համարժեք են ԵՄ որոշումների խախտմանը, ինչը նշանակում է, որ Եվրամիության որոշումը չի արտահայտում նրանց իրական մտադրությունները: «Դա անընդունելի է»,- հայտարարել է Գյուլը` մեկնաբանելով այն փաստը, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հերթական անգամ հանդես են եկել Թուրքիայի ԵՄ մտնելու դեմ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ԱԳՆ ղեկավար Ահմետ Դավութօղլուն նույնպես քննադատության են ենթարկել Մերկելի եւ Սարկոզիի հայտարարությունները, որոնցով նրանք ԵՄ անդամներին կոչ էին անում Անկարայի ԵՄ մտնելու մտնելու հարցը չվերածել «ներքին օգտագործման» հարցերի:
Գյուլը նաեւ ավելացրել է, որ Թուրքիան Երկրորդ Աշխարհամարտի ժամանակներից ի վեր կարեւոր դեր է խաղում Եվրոպայի համար: «Թուրքիան մի երկիր է, որը մեծ զոհեր է տվել, որպեսզի պաշտպանի Եվրոպան Սառը Պատերազմի ժամանակ»: