«ԱքսելՄոնդրիան» (AxelMondrian) հաղորդակցական ընկերությունը Հայկական թվային մրցանակաբաշխության՝ Armenian Digital Awards-ի ժամանակ արժանացել է միանգամից երկու մրցանակի՝ «Լավագույն կայք ստեղծագործական պորտֆելով» (Best Website in Creative Portfolio) և «Լավագույն մարքեթինքային արշավ» (Best Digital Marketing Campaign) անվանակարգերում: Առաջին մրցանակը ընկերության ստեղծարար նախագծերի պորտֆելի ներկայացման համար է շնորհվել, իսկ երկրորդը` DANZ ընկերության համար նախագծված` «ChillOut» ինտեգրված մարքեթինգային արշավի համար, որը 2023թ. դեկտեմբերին գրավել է շուկան իր բացառիկ ստեղծարար մոտեցմամբ:
«Մեզ համար պատիվ և պատասխանատվություն է միանգամից երկու մրցանակի արժանանալը: Սովորաբար մենք արշավների հետնաբեմում ենք, երբեք չենք երևում և աշխատում ենք մեր գործընկերների իմիջի ու բրենդի համար: Ու որքան կարևոր է հատկապես մասնագիտական հանրույթի կողմից ճանաչում և գնահատական ստանալը»,- ասել է AxelMondrian ընկերության բրենդի և մարքեթինգային հաղորդակցության տնօրեն Քրիստինե Ուդումյանը:
Հայկական թվային մրցանակաբաշխության կազմակերպիչներն են Commerce & Digital Marketing Association–ի նախագահ Եվգենի Միշչենկոն, որն իրականցվել է հայաստանյան գործընկեր «Smartology» թվային ակադեմիայի կողմից` ի դեմս հիմնադիր Արտակ Հարությունյանի: Մրցանակաբաշխությանը զուգահեռ անցկացվել է նաև «Digital & E-commerce EVN Conference 2024» համաժողովը, որին մասնակցել է թվային հաղորդկացության ոլորտի ավելի քան 400 մասնագետ:
«ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» ՓԲԸ-ն իր գրասենյակը Երևանում բացել է 2022-ին և հանրային կապերի, հեղինակության կառավարման և ստեղծարար հաղորդակցության ծառայություններ է մատուցում Հայաստանում առաջատար ընկերություններին: Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը հաղորդակցական նախագծերի կառավարման 17 տարվա փորձառություն ունի, հանդիսանում է Կենտրոնական եվրոպական համալսարանի և Օքսֆորդի համալսարանի բիզնես դպրոցի շրջանավարտ: Նրա աշխատանքային փորձը ներառում է հանրային նշանակության նախագծերի իրականացում, արշավներ և բրենդինգներ` Հայաստանում, ԵՄ երկրներում և Մերձավոր Արևելքում: