ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ համացանցում հայտնվել է կեղծ վեբկայք (police-am.info), որը կապ չունի ոստիկանության պաշտոնական կայքի հետ։
ՆԳՆ–ից հորդորում են զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց։
«ՆԳՆ ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով»,-ասված է հաղորդագրության մեջ։