18 մայիսի 2009 - 21:03 AMT
Արամ Ա-ն քննարկել է հայկական սփյուռքի խնդիրները գաղթի հարցերով կանադացի նախարարի հետ
Մայիսի 15-ին Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա ընդունեց Կանադայի ներգաղթի եւ մշակույթի նախարար Ջեյսոն Քենիին, որի նպատակն է` ծանոթությունը Կենտրոնական Ասիայի, հատկապես, քրիստոնեական համայնքների ընդհանուր դրության հետ:
Հանդիպմանը քննարկվել են իրադրությունը Լիբանանում եւ հայկական սփյուռքի դրությունը Լիբանանում եւ Կանադայում, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի քրիստոնեական համայնքներին վերաբերող հարցեր: Կաթողիկոսը ներկայացրել է իր տեսակետը քննարկվող հարցերի առնչությամբ: Քննարկվել է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: