Ադրբեջանի կառավարությունը Բաքվում կայանալիք COP29-ի գագաթնաժողովը կարող է օգտագործել որպես դիվանագիտական քողարկում՝ իր ներքին նավթային և գազային շահերն առաջ մղելու և հանածո վառելիքի նոր գործարքներն ապահովելու համար: Այդ մասին ասվում է Transparency International-ի և Anti-Corruption Data Collective-ի համատեղ զեկույցում։
Նշվում է, որ COP29-ի նախագահն Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR–ի նախկին նախագահն է, իսկ SOCAR–ն, ըստ ամենայնի, ակտիվ մասնակցում է համաժողովի կազմակերպմանը։
Նշվում է, որ COP–ի կազմակերպման հարցում կոռուպցիայի դեմ պայքարի հուսալի միջոցների բացակայությունը լուրջ բացթողում է, ինչն էլ ճանապարհ է բացում Բաքվի համար գագաթնաժողովն իր շահերից ելնելով օգտագործելու և որպես դիվանագիտական քողարկում օգտագործելու համար։
Նշվում է նաև, որ COP29-ի հանրային կապերի համար գրեթե 5 մլն դոլար է ծախսվել, ինչը համեմատելի է ՄԱԿ-ին գագաթնաժողովի համար Ադրբեջանի վճարած 5․8 մլն դոլարի հետ։
Նշվում է նաև, որ գագաթնաժողովին ընդառաջ Ադրբեջանը «ՀԿ–ների կոալիացիա» է ստեղծել, որին անդամակցում են Ալիևի ռեժիմին սատարող կազմակերպությունները։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի էներգետիկ ոլորտում գերազանցապես հանածո վառելիք է օգտագործվում, ինչը նշանակում է, որ COP29-ը կարող է օգտագործվել որպես փողերի «կանաչ լվացման» գործիք։
COP29-ը Ադրբեջանի մայրաքաղաքում կանցկացվի նոյեմբերի 11-22-ը
:Եվրախորհրդարանը վերջերս ընդունած բանաձևում խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին պահանջելով ազատ արձակել քաղաքական հայացքների պատճառով կալանավորվածներին, դադարեցնել բռնաճնշումների բոլոր ձևերը, ինչպես նաև զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Բանաձևն արցախահայերի բռնի տեղահանումն ուղղակիորեն կոչում է էթնիկ զտում: