2 նոյեմբերի 2024 - 12:05 AMT
Ծանրորդ Միլենա Խաչատրյանը` ԵԱ փոխչեմպիոն

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 23 տարեկանների պայքարում Միլենա Խաչատրյանը երկամարտի 218 կգ արդյունքով դարձել է փոխչեմպիոն։

81 կգ քաշային կարգում հանդես եկող Միլենա Խաչատրյանը նվաճել է փոքր արծաթները։ Պոկում վարժությունում նա բարձրացրել է 96, հրում վարժությունում` 122 կգ, հայտնում է Sputnik Արմենիան։

Առաջնությունն ընթանում է Լեհաստանում։

Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ) 7 76 կգ քաշային Աննա Ամրոյանը: