ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը նոյեմբերի 15–ին հանդիպել է ՌԴ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռոլան Գալարագի հետ։ Նրանք քննարկել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և ԵՄ միջև գործընկերության խորացման գործում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ, ինչն արտահայտվել է համագործակցության տարբեր ոլորտներում։