16 նոյեմբերի 2024 - 14:00 AMT
Ֆրանսիայի դատախազությունը պահանջում է դատել մշակույթի ադրբեջանամետ նախարարին

Ֆրանսիայի ֆինանսական հանցագործությունների ազգային դատախազությունը կոռուպցիոն մեղադրանքներ է ներկայացրել և պահանջել է քրեական գործ հարուցել Ֆրանսիայի մշակույթի ադրբեջանամետ նախարար Ռաշիդա Դատիի և Renault-Nissan ավտոմոբիլային ընկերության նախկին ղեկավար Կառլոս Գոնին, գրում է Le Figaro–ն։

Դատին հայտնի է իր ադրբեջանամետ հայտարարություններով և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ սերտ կապերով։

Ըստ քննության, 2010-2012թթ․ Դատին, զբաղեցնելով ավտոմոբիլային ընկերության իրավախորհրդատուի պաշտոնը և լինելով Եվրախորհրդարանի պատգամավոր, 900,000 եվրո է ստացել RNBV ավտոմոբիլային դաշինքի «դուստր» ձեռնարկությունից, սակայն, կոնկրետ աշխատանք չի կատարել՝ ուստի գումարը կարող է դիատրկվել որպես վճար Եվրախորհրդարանում լոբբիստական գործունեության համար։ Գոնն այդ գործով միջազգային հետախուզման մեջ է և այժմ ապրում է Լիբանանում։

Դատին և Գոնը հերքում են մեղադրանքները։

2024–ի հունվարին Ֆրանսիայում գործող ՀՅԴ «Նոր Սերունդ» կազմակերպությունը հունվարի 27-ին Փարիզում ցույց է անցկացրել՝ բողոքելով Ռաշիդա Դատիին Մշակույթի նախարար նշանակելու դեմ։ Ցուցարարները նախարարության մուտքի դռանը փակցրել են Արցախի դրոշը և պաստառ՝ «Արդյոք ադրբեջանական գազն արժե՞ ավելի քան 120 հազար հայի կյանք» գրությամբ։