Նոյմբերի 16-ին,` ժամը 00:10-ի սահմաններում, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել։
Ոստիկաններն ու պարկեները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով ըստ հիվանդանոցի հայտնած տեղեկությունների, մահացել է կրակոցից, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ սպանվածը վերջերս էր Ֆրանսիայից ժամանել Հայաստան:
ՆԳՆ-ից հաստատել են, որ նման դեպք է տեղի ունեցել, հայտնում է «Փաստինֆո»-ն։
«Հրապարակ»-ը մանրամասներ էր հայտնել՝ նշելով, թե սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Վերջինս ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել: Կայքը նշել էր, թե սպանության կասկածանքով որոնում են Գյուլնազարյանի ընկերոջը։