Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Անկարան շարունակում է ջանքերը տարածաշրջանում լարվածությունը դադարեցնելու ուղղությամբ։
«Անկարան շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում լարվածության դադարեցման ուղղությամբ և կշարունակի իր ավանդն ունենալ խաղաղ գործընթացներում»,–ասել է նա, հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։
ՌԴ և Թուրքիայի ղեկավարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցեր, տարածաշրջանային և գլոբալ այլ հարցեր։
Թուրքիան ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը մշտապես կապում է Ադրբեջանի հետ կարգավորման հետ։