19 մայիսի 2009 - 21:07 AMT
Որոշվել է 25-րդ ամառային Ունիվերսիադային մասնակցող հայ ձյուդոիստների կազմը
Որոշվել է 25-րդ ամառային Ունիվերսիադային մասնակցող հայ ձյուդոիստների կազմը, որը տեղի կունենա հուլիսի 1-12-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Ձյուդոյի ֆեդերացիան, Հայաստանն ամառային Ունիվերսիադայում մարզիչ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ կներկայացնեն 5 մարզիկներ:

Ամառային Ունիվերսիադայում ձյուդոիստների թիմի կազմը.

Արթուր Սրապյան- 60 կգ ք/կ (Գյումրիում օլիմպիական միջոցների պետական սպորտային քոլեջ)
Համբարձում Տոնոյան- 66 կգ ք/կ (Գյումրիում օլիմպիական միջոցների պետական սպորտային քոլեջ)
Ռոբերտ Վարդանյան- 73 կգ ք/կ (ՀՀ ոստիկանական ակադեմիա)
Հակոբ Առաքելյան- 90 կգ ք/կ (Հայաստանի Ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտ)
Անուշ Հակոբյան- 52 կգ ք/կ (Հայաստանի Ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտ)