Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդ է նշանակվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։
Կցորդի նստավայրը կլինի Նյու Դելին։
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին օրենքի» 10–րդ հոդվածի 9–րդ մասը՝ Արկադիա Տոնոյանը 2024 թվականի դեկտեմբերի 4-ից կնշանակվի Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով»,–ասվում է որոշման մեջ։
Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ Հնդկաստանը սկսել է Pinaka հրթիռային համակարգերի և հնդկական AKASH հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստանին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, չի մեկնաբանում սպառազինության գնման մասին հնդկական կողմի տեղեկությունները՝ խնդրելով հիմք ընդունել նախարարության՝ միջազգային համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները և իրավասու պաշտոնյաների հայտարարությունները։
Ավելի վաղ հնդկական The Economic Times-ը գրել էր, որ Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր ե զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել՝ 240 մլն դոլարի։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Հայաստանը ռազմական կցորդ կունենա Հնդկաստանում։