IDBank-ը միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա թվով 27-րդ հեռուստամարաթոնին՝ նվիրաբերելով 10,000,000 դրամ։ Հեռուստամարաթոնի նախանշած ծրագրերը շատ կարևոր ու հրատապ են մեր երկրի համար և լիովին համահունչ են IDBank-ի կողմից իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության հետ։
«Քեզ համար, Հայաստան» խորագրով հեռուստամարաթոն 2024-ի դրամական միջոցներն ուղղվելու են սահմանային համայնքների ջրային խնդիրների լուծմանը, արցախահայերի սոցիալ-մշակութային կարիքների թեթևացմանը, ինչպես նաև պատերազմի հաշմանդամների և արցախցի գորգագործների ընտանիքների համար Բալահովիտում և Գյումրիում բնակելի ավանների ստեղծմանը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։