Դեկտեմբերի 4-5-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
Մալթայում է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, սակայն Միրզոյան-Բայրամով հանդիպում պլանավորված չէ։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ պլանավորված հանդիպում չկա»,- նշել է ԱԳՆ մամուլի խոսնակը։