Արարատի համայնքապետարանի 2 պաշտոնյա է կալանավորվել: Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Դեկտեմբերի 5-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, մի շարք անձինք են ձերբակալվել, այդ թվում` Արարատի համայնքապետարանի 2 պաշտոնյա»,- ասել են կոմիտեից։
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկություններ չեն հաղորդում: