ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում Պետերբուրգում, որտեղ կայանալու է ԱՊՀ ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովը, նախատեսված չէ։
Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում զրուցելու հնարավորություն կլինի, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Առանձին հանդիպում չի նախատեսվում, բայց նրանք հնարավորություն կունենան խոսելու անհրաժեշտության դեպքում»,–ասել է նա։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի դեկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։
Դեկտեմբերի 26-ին Լենինգրադի շրջանի «Իգորա» առողջարանային համալիրում ՌԴ նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը վարելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: