Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաքսային մարմինները սահմանելու որոշում է ստորագրել, ըստ որի ՀՀ 6 կառույց մաքսային մարմին է համարվում։
Որոշման համար հիմք է ընդունվել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 212-րդ հոդվածի 2-րդ մասը։
Սահմանվել է, որ ՀՀ մաքսային մարմիններ են հանդիսանում՝
1.Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն.
2.Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը.
3.Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունը.
4.Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, ինչպես նաև նույն վարչության՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ցամաքային անցման կետերում (ավտոմոբիլային կամ երկաթուղային) մաքսային հսկողություն և մաքսային գործառնություններ իրականացնող բաժինները.
5.Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչությունը.
6.Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը: