20 մայիսի 2009 - 23:02 AMT
Հայաստանի թեթեւ աթլետիկայի հավաքականը կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը
Հայաստանի թեթեւ աթլետիկայի հավաքականը կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը (3 լիգա), որը տեղի կունենա հունիսի 20-21-ին Բոսնիայի ու Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաեվոյում:
Մրցաշարին կմասնակցեն 13 երկրների հավաքականներ, այդ թվում Իսրայելի, Դանիայի, Իսլանդիայի, Վրաստանի, Լյուքսեմբուրգի, Ադրբեջանի, Ալբանիայի, Անդորայի, Մոլդովայի, Բոսնիայի ու Հերցոգովինայի, Չերնոգորիայի, Մակեդոնիայի եւ AASSE (Եվրոպայի փոքր պետությունների թեթեւ աթլետիկայի ասոցիացիա) թիմերը:
Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Հայաստանի թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայում, հայ մարզիկները Սերբիա կմեկնեն 30-հոգանոց պատվիրակության կազմում: Սակայն հավաքականի կազմը կորոշվի Հայաստանի թեթեւ աթլետիկայի առաջնությունից հետո, որը կանցնի Արտաշատում մայիսի 30-31-ին: