2024-ի հունվարից-դեկտեմբերի 25–ի ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը` 0-18 տարեկանների շրջանում: Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառությունից, հայտնում է Panorama.am-ը։
ԱՆ-ի փոխանցմամբ՝ 2024 թվականին արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.4 անգամ։
«Ինչպես ամբողջ աշխարհում, ՀՀ-ում շարունակում է շրջանառվել «օմիկրոն» ենթատեսակը:
Հարկ է նշել, որ կորոնավիրուսային հիվանդության կլինիկական դրսևորումները կարող են լինել թեթևից մինչև ծանր ընթացքով: Սակայն առավել շատ հիվանդութուն կարող է ընթանալ անախտանիշ, որի պարագայում պացիենտի մոտ հիվանդությունը հայտնաբերվում է պատահական:
«Թեստի դրական նշանից հետո, «Քովիդ 19» պացիենտների վարման միջազգային մոտեցումներին համապատասխան, պետք է մեկուսանալ։ Միջավայր կարելի է դուրս գալ միայն վիճակի բարելավումից հետո, առնվազն 24 ժամ ` չջերմելու պարագայում»,- նշված է հարցման պատասխանում: