Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերի օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:
Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Անկարան լիովին աջակցում է Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը, ինչպես նաև ընդգծել, որ մշտապես շարունակելու է լինել Բաքվի կողքին, հայտնում է Ermenihaber-ը։
Զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում շարունակելու է համագործակցել «Երկու պետություն, մեկ ազգ» ընկալմամբ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Հյուսիսային Կիպրոսը պատրաստ են անցնել ընդհանուր թյուրքական այբուբենի։