21 մայիսի 2009 - 16:08 AMT
Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը սպառնացել է Ադրբեջանին Իսրայելի հետ կապերի համար
Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ Հասան Ֆիրուզաբադին սպառնացել է Ադրբեջանին Իսրայելի հետ կապի համար: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, հղում անելով «Fars» գործակալությանը, Հասան Ֆիրուզաբադին «սխալ է համարում է սիոնիստական պետության նախագահ Շիմոն Պերեսի այցը Բաքու»: Նրա խոսքերով, Բաքուն պետք է ուշադիր մոտենա այդ հարցին, ոչ թե լարի իրավիճակը. «Ես չեմ կարծում, որ Պերեսի այցը բարեկամական քայլ էր Իրանի հանդեպ»:

Ինչպես նշում է 1news.az-ը, հուլիսի սկզբին առաջին պաշտոնական այցով Բաքու կժամանի Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը: Պերեսը համարվում է դիվանագիտության մեծ վարպետ: Նրա այցը Բաքու քաղաքակրթական մերձեցման բնույթ է կրելու: Իր նախապատրաստական շփումներում Պերեսը ընդգծում է, որ խոսքը մի ժողովրդի մասին է, որը դարեր շարունակ անկեղծ բարեկամություն է արել հրեա ժողովրդի հետ: Իսկ Բավքում նշում են, որ Պերեսի այցը ինքնատիպ պատասխան է Թեհրանին Հայաստանի հետ մերձեցման համար: