16 հունվարի 2025 - 13:19 AMT
Փաշինյանը կմասնակցի Դավոսում կայանալիք տնտեսական ֆորումին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի 2025 թվականի տարեկան ժողովին, որին ներկա կլինեն տարբեր երկրների պետական ղեկավարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ: Նա ֆորումի պաշտոնական կայքում հրապարակված մասնակիցների ցուցակում է։

Համաժողովը տեղի կունենա հունվարի 20-24-ը։

Մասնակիցների թվում է նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, որի մասնակցությունն առցանց կլինի։

Կմասնակցեն 130 երկրի պատվիրակներ և 350 կառավարությունների ղեկավարներ, այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Մասնակիցների թվում են նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը Չինաստանի փոխվարչապետ Դին Սյուեսյանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և այլոք։