21 մայիսի 2009 - 16:55 AMT
Երեւանում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների խորացման հարցերը
Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղաեյանին: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր: Ընդգծվել է Հայաստանի եւ Իրանի ազգային անվտանգության խորհուրդների միջեւ կապերի ամրապնդման ու զարգացման անհրաժեշտությունը: Քննարկվել են հայ-իրանական երկաթգծի եւ նավթամուղի կառուցմանը, էներգետիկայի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Սեյիդ Ալի Սաղաեյանը շնորհակալություն է հայտնել «Անվտանգությունը եւ համագործակցությունը Կովկասում եւ նրա շուրջ» միջազգային համաժողովի` բարձր մակարդակով կազմակերպման եւ անցկացման համար` նշելով, որ դա տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված կարեւոր քայլ էր, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը: