16 հունվարի 2025 - 15:42 AMT
Քաղաքապետ Ասատրյան․ Գլենդելը վերադառնում է բնականոն կյանքի

Հրդեհների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակից հետո ԱՄՆ Կալիֆոռնիյաի Գլենդել քաղաքը վերադառնում է բնականոն կյանքի։ Այդ մասին իր տեսանյութում հայտարարել է քաղաքապետ Էլեն Ասատրյանը։

Նա հայտնել է, որ արտակարգ իրավիճակի մակարդակը Գլենդելում նվազեցվել է՝ 2-րդից մինչև 3-րդ մակարդակ:

«Ձեր տոկունությունն ու մեր թիմերի նվիրված աշխատանքը թույլ տվեց նվազեցնել վտանգը մինչև 3-րդ մակարդակ ... Մեր բնակիչների, բիզնեսի և քաղաքապետարանի անձնակազմի ուժը, միասնությունը և աջակցությունն անհավանական էին: Եկեք շարունակենք վերակառուցել, աջակցել միմյանց և ամրապնդել այն կապերը, որոնք Գլենդելը դարձնում են առանձնահատուկ: Մենք արտասովոր մարդկանց համայնք ենք և միասին կարող ենք հաղթահարել ամեն ինչ», - ասել է Ասատրյանը:

Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները 24 մարդու կյանք են խլել։ Հիմնովին այրվել է Փասադենայի հայկական վարժարանը, շատերը զրկվել են իրենց տներից