21 մայիսի 2009 - 19:22 AMT
Հաստատվել է Հայաստանի Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահների կազմը
Մայիսի 20-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրային խորհրդի (հանձնաժողովի նախագահների) կազմը հաստատելու մասին: Նախօրոք տեղի ունեցած ընտրությունների ընթացքում ընտրվել են հանձնաժողովի հետեւյալ նախագահները` Արտյուշ Ղուկասյան (գիտություն, մշակույթ, երիտասարդություն եւ սպորտ), Գրիգոր Բադիրյան (պետական-իրավական հարցեր), Հովհաննես Հովհաննիսյան (քաղաքացիական հասարակության կայացում), Վազգեն Սաֆարյան (ֆինասատնտեսական եւ բյուջետային հարցեր), Յուրիկ Ջավադյան (գյուղատնտեսություն եւ բնապահպանություն), Դերենիկ Դումանյան (առողջապահություն եւ սոցիալական հարցեր), Կորյուն Առաքելյան (տարածքային կառավարում եւ տեղական ինքնակառավարման մարմիններ), Կառլոս Ղազարյան (պաշտպանություն, ազգային անվտանգություն եւ ներքին գործեր), Արշակ Սադոյան (ձեռնարկատիրություն եւ սպառում), Գրիգորի Ասատրյան (ազգային փոքրամասնություններ), Ելենա Վարդանյան (ժողովրդագրություն եւ գենդերային հարցեր), Ռուբեն Սաֆրաստյան (կրոն, սփյուռք եւ միջազգային ինտեգրում):