Հունվարի 21-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կանցկացնի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ով կժամանի Մոսկվա աշխատանքային այցով՝ հանդիպումը նվիրված է հայ-ռուսական հարաբերություններին և անվտանգության հարցերին Հարավային Կովկասում, հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
Հանդիպման ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտադիր են մանրամասն քննարկել հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ շրջանակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով համագործակցությանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և եվրասիական տարածքում գործող այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ Նրանց օրակարգում կլինեն նաև միջազգային օրակարգի արդի հարցերը։
Հիմնական ուշադրությունը կկենտրոնացվի Հարավային Կովկասի իրավիճակի վրա։ Կողմերը կքննարկեն քայլեր, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հավասարակշռված կարգավորմանը։
«Հույս ունենք, որ առաջիկա հանդիպումը կանցնի կառուցողական մթնոլորտում, կօգնի խթանել համագործակցության գործնական հարցերը, ինչպես նաև կնպաստի կայունության և անվտանգության ամրապնդմանը Հարավային Կովկասում», – հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։