21 մայիսի 2009 - 20:21 AMT
Առանց ԱՄՆ եւ ՌԴ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի լուծվի
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Ադրբեջանի եւ Հայաստանի դիրքորոշումների մերձեցում կարող է լինել միայն այն դեպքում, եթե այդ գործընթացին ակտիվ կերպով միջամտեն ՌԴ եւ ԱՄՆ: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:

«Պետք չէ հույս ունենալ, որ կողմերն իրենք կպայմանավորվեն: Այդ պլանում Ռուսաստանն իր շահերն ունի, եւ մեզ դեռեւս հայտնի չէ, թե ինչ է ուզում Մոսկվան: Հակամարտության կարգավորմանն աջակցելու համար Ռուսաստանի կողմից առաջարկված պայմաններն ընդունելի չեն Բաքվի համար: Մասնավորապես, Մոսկվայի հետ Վրաստանին ճնշելու կոչը, էներգետիկ ոլորտը «Գազարդի» հսկողության տակ դնելը, այսինքն մեզ առաջարկվում է վերադառնալ Ռուսաստանի ազդեցության ոլորտ: Դա դեռեւս անընդունելի է, բայց հետագայում պարզ կլինի: Իր ելույթում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը չի թաքցրել Ա-դբեջանի քաղաքականության նկատմամբ դժգոհությունը, ինչից կարելի է հետեւություն անել, որ Մոսկվան Հայաստանի վրա չի պատրաստվում ճնշում գործադրել: Ռուսաստանը դժգոհ է երկու բանից. Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ադրբեջանի մասնակցությունից եւ Nabucco նախագծին Բաքվի աջակցությունից: Բայց դա նրա հետեւանքն է, որ Ադրբեջանի հետ որոշակի խաղ են խաղում, սպասում, թե երբ նա կկատարի Ռուսաստանի պահանջները»,- ասել է Մուսաբեկովը:

Նա նաեւ նշեց, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին 500 մլն դոլար վարկ տրամադրելու պայմանագիրն այն բանի ապացույցն է, որ Հայաստանի վրա ոչ մի ճնշում չի լինելու: «Այդ դեպքում բանակցություններում պետք չէ սպասել առաջընթացի, եւ խաղը գնալով դաժան բնույթ կկրի»,- ասել է քաղաքագետը, հաղորդում է 1news.az-ը: