21 մայիսի 2009 - 21:04 AMT
Արմենտելը չի վախենում Orange-ի հետ մրցակցությունից
Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ռուսական «Վիմպելկոմ» ընկերության` ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման հարցերով փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը, Orange-ը բավական հզոր ընկերություն է, որն իրեն լավ է երաշխավորել Եվրոպայի շուկաներում, բայց որքանով հաջողված նրանք կկարողանան իրագործել կուտակված փորձն ԱՊՀ տարածքում, մենք հետագայում կտեսնենք: Նա նաեւ նշեց, որ Vivacell-MTC ընկերության հետ նրանք տարածաշրջանում աշխատելու մեծ փորձ ունեն, որպիսին Orange-ը դեռ չունի: Բացի դրանից, նա կդառնա երրորդ օպերատորը, որը, հաշվի առնելով Հայաստանի ոչ մեծ բնակչությունը, բավական բարդ է: «Ոչ մեծ շուկա մտնող ցանկացած խոշոր ընկերություն չպետք է անմիջապես հատուցում ակնկալի: Բոլոր խոշոր ընկերությունները խաղում են երկար խաղեր»,- նշել է Դմիտրի Պլեսկոնոսը: