21 մայիսի 2009 - 21:38 AMT
Ռալֆ Յիրիկյանը հերքեց իր հեռանալու մասին տեղեկատվությունը
ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Հիրիկյանը հերքեց իր հեռանալու մասին տեղեկատվությունը: «Ես ուրախ եմ, որ աշխատում եմ հայրենիքում եւ ղեկավարում եմ այդպիսի աշխատակազմ»,- հայտնեց նա հինգշաբթի օրը կայացած մամլո ասուլիսին: Նրա խոսքով, ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունում աշխատում է 1200 մարդ, իսկ դա նշանակում է, որ միջին հաշվով նրանցից յուրաքանչյուրն իր ընտանիքն է կերակրում: Քանի որ ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը սոցիալական կողմնորոշմամբ ընկերություն է, նրա աշխատակիցներից 30-ը հաշմանդամությամբ մարդիկ են:
Իսկ ինչ վերաբերում է աշխատակազմի կրճատմանը, Ռալֆ Հիրիկյանը հայտնեց, որ չնայած ճգնաժամին, «ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունում աշխատակիցների կրճատումներ չեն եղել եւ չեն լինելու, պարզապես աշխատանքի ընդունելությունը դադարեցված է մինչեւ հաջորդ տարի»: