Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանից հեռու մնալու ՄԹ հորդորին, ասել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը թարմացրել և մեղմացրել է իր քաղաքացիների համար Հայաստան այցելությունների վերաբերյալ նախազգուշացումները:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանից 5 կմ հեռավորության վրա ցանկացած ուղևորությունից: ՝ կապված երկրների միջև հակամարտության հետ։ Առանձին նշված է, որ պետք է խուսափել Նոյեմբերյան-Իջևան M16/H26 միջպետական ճանապարհով երթևեկելուց՝ կապված ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությամբ։
Նա նշել է, որ նախազգուշացումները եղել են նախորդ տեքստում ևս, սակայն, նախկինում առկա խիստ ձևակերպումներն արդեն հանվել են։
Մեծ Բրիտանիան 2024-ի մայիսին իր քաղաքացիներին ուղղված հայտարարությունում ընդգծել էր, որ Հայաստանում հնարավոր են ահաբեկչություններ և խորհուրդ էր տալիս զգուշանալ հասարակական վայրերից, իսկ 2025–ի հունվարի 17-ին թարմացված ուղեցույցում արդեն ասվում է, որ չնայած Հայաստանում վերջերս ահաբեկչական հարձակումներ չեն եղել, այդպիսի դեպքերը չի կարելի ամբողջությամբ բացառել։