24 հունվարի 2025 - 12:41 AMT
ԶԼՄ․ ՀԱՊԿ–ը շարունակում է ՀՀ–ին դաշնակից համարել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը` ՀԱՊԿ-ը, չնայած երկրի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) վերջին հայտարարությանը, շարունակում է ՀՀ–ին դաշնակից համարել։ Այդ մասին հայտնել է կազմակերպության աղբյուրը, գրում է ՏԱՍՍ-ը։

Հայաստանի ԱՀԾ-ն իր զեկույցում նշել էր, որ 2025 թվականին, հավանաբար, դեռևս կպահպանվեն 2024–ին Երևանի կողմից ՀԱՊԿ–ում մասնակցությունը սառեցնելու հիմքերը։

«Այո, կազմակերպության քարտուղարությունը տեղյակ է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը։ Սակայն մենք շարունակում ենք Հայաստանը համարել դաշնակից և համագործակցում ենք Երևանի հետ աշխատանքային ռեժիմով», -նշել է աղբյուրը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքին, քանի որ, ըստ նրա, կառույցի գործունեությունը սպառնալիք է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անվտանգության հարցերի շուրջ Վարշավայում անցկացված միջազգային համաժողովում նշել էր, որ Երևանը գնահատում է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման ռիսկերը։ Սակայն Հայաստանը դեռևս վերջնական որոշում չի ընդունել այս հարցով։