ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը համոզված է, որ ներկայիս խաղաղության օրակարգը խաբկանք է։
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հռետորաբանությամբ չի ձգտում խաղաղության, այլ նորանոր ճնշումներ են գործադրում հայ ժողովրդի վրա»,–ասել է նա, հայտնում է «Առավոտը»։
Օհանյանն ասել է, որ իրականում հակամարտությունն ավելի է խորացել, քանի որ Արցախը հայաթափվել է, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն։
Անդրադառնալով սահմանազատման խնդիրներին՝ նա ասել է, որ եթե այս անգամ ևս Տավուշից են սկսում այդ գործընթացը, դա նշանակում է, որ այդ ամենը մեզ պարտադրվում է։
«Հակառակ դեպքում մենք կարող էինք սկսել այլ տարածքներից, որտեղ հակառակորդը մոտ 240 քառակուսի կիլոմետր գտնվում է մեր տարածքում ու չի էլ ուզում դուրս գալ»,- հավելել է նա։
Հունվարի 28-ին նշվում է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձը։