29 հունվարի 2025 - 13:52 AMT
Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ճանապարհները փակ են

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Արագածոտնի մարզում դժվարանցանելի են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ճանապարհները։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՝ խուսափելու հնարավոր վտանգներից։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։